Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հայաստանն ու Լիբանանը ստորագրել են ռազմական համագործակցության 2016-ի ծրագիրը

Հայաստանն ու Լիբանանը ստորագրել են ռազմական համագործակցության 2016-ի ծրագիրը
28.11.2015 | 13:10

Հայ - լիբանանյան ռազմական համագործակցության շրջանակում նոյեմբերի 25-28-ին Լիբանանում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Լևոն Այվազյանին ընդունել են Լիբանանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալիդ Սալմենը, գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների զինված ուժերի համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Քննարկումների արդյունքում ստորագրվել է Հայաստանի ու Լիբանանի զինված ուժերի ռազմական համագործակցության 2016-ի ծրագիրը: Հայաստանի պատվիրակությունը այցելել է Լիբանանի ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներ:

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ